Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման համար նախատեսված շարժական մամոգրաֆը Հայաստանում կլինի 10-15 օրից:

«Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆն արդեն պատրաստ է։ Այն ճանապարհ կընկնի դեպի Հայաստան մոտ օրերս և տեղում կլինի 10-15 օրվա մեջ։

Լավ է ստացվել, չէ՞»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանի երեք մարզում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: