Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Ադրբեջանում ընթացող զորավարժությունները թերևս կրում են հրամանատարաշտաբային անվանումը, սակայն , ըստ էության, դրանք լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժություններ են, որտեղ ընդգրկված են ցամաքային և օդային բոլոր ուժերը: Զորավարժությունների առաջին և երկրորդ օրն առանձնացավ նրանով, որ օդ բարձրացվեցին ռազմական ավիացիան, այնուհետև հեռահար զինատեսակներով թիրախը խոցելու հրաման ստացան:

Զորավարժությունների սցենարի մեջ բացակայում է նաև «հակառակորդի հարձակումը կասեցնելու նպատակով» տողը, որն էլ ևս մեկ անգամ փաստում է, որ զորավարժությունները հարձակվողական բնույթի են: Զորավարժությունների մեկնարկումից մինչև այս պահը, ունենք բոլոր ապացույցները, որ այն ունի է ագրեսիային հատուկ զորավարժութան տիպ»: