«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ՀԿ վերլուծական խումբը անդրադարձել է վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից դրսևորվող քաղաքականությունը։

«Վերջին ժամանակներս պաշտոնական Բաքուն գնալով ավելի է ուժեղացնում հակաեվրոպական հռետորաբանությունը։ Իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ մտադիր չեն ստորագրել ԵՄ-ի հետ երկկողմանի համագործակցության համաձայնագիր, ի վնաս ազգային հետաքրքրությունների։ Ադրբեջանի նախագահ Ալիևը կտրուկ քննադատել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձևը, անվանելով այն՝ «թղթի կտոր»։ Նա հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ իրականացնել դրա մեջ առկա առաջարկությունները։

Համաձայն ադրբեջանական վերլուծաբանների՝ վերը նշված հռետորաբանության ետևում թաքնված են մի շարք հաղորդագրություններ։ Բաքուն իր արևմտյան հակառակորդներին ակնարկում է, որ չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն երկրի ներքին գործերին։ Միաժամանակ Ալիևը խոնարհվում է տարածաշրջանային խաղացողների կողմը՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, հասկացնելով, որ հեռավորության վրա է պահում իրեն եվրոպական և եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցությունից։ Եվ վերջապես, այդ ուղերձը հասցեագրված է տեղի բյուրոկրատիային - «փոփոխություններ՝ փոփոխություններով», սակայն պահպանվում է կառավարման կոշտ ոճի ներքին քաղաքականության պարադիգման, և ցանկացած թուլացում կամ տարակուսանք անընդունելի է:

Դեռ 2019թ-ի գարնանը Ադրբեջանի և ԵՄ-ի ներկայացուցիչները փայլում էին լավատեսությամբ՝ կապված խորացված համագործակցության մասին նոր համաձայնության ստորագրման հետ և ստորագրման արարողությունը նախատեսում էին մայիսին։ Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ, և գործընթացը դադարեց: Աշնանը Ադրբեջանի կառավարության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, որ համաձայնության ստորագրման ոչ մի ժամկետներ չկան, իսկ Բաքուն համաձայնագիր կկնքի այն ժամանակ, երբ հարմար կգտնի և երբ այն կհապատասխանի ազգային հետաքրքրություններին։ Այդ ամենի հետ մեկտեղ ոչ մի հասկանալի բացատրություն չներկայացվեց, թե ադրբեջանական կողմին կոնկրետ ի՞նչի հետ համաձայն չի եղել։ Ճիշտ է, եվրոպացիների կողմից այդ առիթով նույնպես հասկանալի մեկնաբանություններ որպես այդպիսին չարվեցին, և այդ թեմայով բոլոր ելույթները տանում էին նրան, որ »բանակցային գործընթացը շարունակվում է»։

Վերջապես, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերություններում առկա խնդիրների գաղտնիքը բացեց Ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղի լրատվամիջոցների հետ իր նախաամանորյա հարցազրույթի ժամանակ։ Նա, ըստ էության, քննադատեց «Արևելյան գործընկերության» բանաձևը, որտեղ միավորված են զարգացման տարբեր մակարդակի, արտաքին քաղաքական սկզբունքների և միջազգային հարաբերությունների մասին տարբեր հայացքներ ունեցող երկրներ։Ըստ ադրբեջանական ղեկավարի՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում ԵՄ-ում շատ բան է փոխվել, առաջացել են տարակարծություններ այդ միավորման ընդլայնման վերաբերյալ մոտեցումներում։ Մյուս կողմից՝ էլ ավելի են ուժեղացել «Արևելյան գործընկերության» երկրների միջև տարբերությունները։ Ալիևի կարծիքով՝ այսօր նրանց միավորում է միայն մի փաստ՝ ԽՍՀՄ-ի հետ կապված ընդհանուր անցյալը։ Դրա հետ մեկտեղ «Արևելյան գործընկերության» անդամները ունեն տարրաբնույթ հարաբերություններ ԵՄ-ի հետ Նրանցից երեքը ասոցիատիվ կապեր են ստորագրել Բրյուսելի հետ, մեկը ՝ համապարփակ գործընկերության համաձայնագիր։

Ադրբեջանն՝ ի տարբերություն մնացածների, նպատակ չունի ասոցիատիվ կապի մեջ մտնել ԵՄ-ի հետ, նա ընդհանրապես չի ընդունում համագործակցության առավել բազմակողմ ձևաչափը՝ «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Ալիևը ասել է, որ նախապես իր երկիրը ԵՄ-ի հետ հարաբերություններում նախապատվությունը տալիս էր երկկողմանի ձևաչափին։

«Ադրբեջանը ԵՄ-ից չի սպասում որևէ արտոնության, և ի տարբերություն ծրագրին մասնակցող որոշ երկրների՝ մենք ինքնաբավ ենք»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ինքը համարվում է դոնոր և ներդրող՝ «Արևելյան գործընկերության» երկրներից ամենախոշոր ներդրողը Եվրամիությունում։

Ըստ նախագահի՝ Բաքվի համար «Արևելյան գործընկերության> նպատակները բացարձակ հասկանալի չեն։ Միաժամանակ Իլհամ Ալիևը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ ԵՄ-ն չի հայտարարել Արևելյան գործընկերներին իր շարքերն ընդունելու պատրաստակամության մասին։

Ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերության» երկրների միջև կապերին, ապա Ադրբեջանը այսպես, թե այնպես զարգացնում է նրանց հետ համագործակցությունը, բացառությամբ՝ Հայաստանի։

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը, չնայած և մնում է <Արևելյան գործընկերության» ծրագրում, սակայն մտադրություն չունի ակտիվ մասնակցել դրան։

Մի քանի օր անց Ալիևը՝ “Россия-24” հեռուստաալիքին տված հարցազրույցում, բացահայտում է, թե Ադրբեջանն ինչու՞ է ժամանակին մերժել ասոցիատիվ հարաբերությունների մասին առաջարկը։

«Ես այն (համաձայնագրի բովանդակությունը) սկզբից մինչև վերջ կարդացի և հասկացա, որ դա համաձայնագիր չէ։ Սա հրահանգ է: Հրահանգ, որը տրվում ​​է այն բանի համար, որ մենք հետևենք դրանց: Եվ ես իմ թիմի անդամներին հարցրեցի. «Ինչո՞ւ է մեզ պետք այս հրահանգը»: Ի՞նչ կտա այն մեզ: Արդյո՞ք որևէ հստակ գործնական օգուտ կա՞ Ադրբեջանի համար: Ես անձամբ դա չտեսա: Հետևաբար մենք առաջարկեցինք Եվրահանձնաժողովին փոխարենը աշխատել երկկողմանի համաձայնագրի շուրջ, որտեղ օգուտներ կլինեն մեզ համար, որպեսզի ես կարողանայի ասել Ադրբեջանի քաղաքացիներին, թե ինչու ենք դա անում: Մենք չենք կարող որևէ պայմանագիր ստորագրել, որպեսզի ինչ-որ մեկին գոհացնենք կամ պարզապես ասենք, որ այո, մենք ունենք դա: Մենք այդպես չենք աշխատում: Ցանկացած համաձայնագիր, ցանկացած պայմանավորվածություն, որի շուրջ մենք պայմանավորվում են, պետք է ունենա կոնկրետ արդյունք», - ասաց Ալիևը՝ շեշտելով, որ Ադրբեջանը ինքնաբավ է, տնտեսապես անկախ, ուստի չի հանդուրժում արտաքին ճնշում և բռնապետություն:

Մեկ այլ ելույթում Ալիևը բացատրել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու տնտեսական պատճառները:

Ըստ նրա, նման պայմանագրի ստորագրումը Ադրբեջանին պարտադրում է ԱՀԿ մտնելու պարտավորություններ: Այնուամենայնիվ, սա, ինչպես շեշտեց Ադրբեջանի նախագահը, ենթադրում է ներմուծման մաքսատուրքերի չեղարկում, ինչը կխաթարի արտադրողների դիրքերը տեղական շուկայում: Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ այս դեպքում երկրի տնտեսությունը ավելի շատ կկորցնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմից, քան կհաղթի:

Բաքվում կտրուկ են գնահատում նաև մեկ այլ եվրոպական կազմակերպության՝ ԵԽ-ի գործունեությունը, Ադրբեջանի նկատմամբ նրա ինստիտուտների վերաբերմունքը համարելով կողմնակալ։

Ստրասբուրգի դիրքորոշումը անտեսելու ևս մեկ պատճառ է հանդիսացել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է հունվարի վերջին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Բաքվում իսլանդական պառլամենտի ներկայացուցիչ Սուննա Էվարդսոտտիրի զեկույցը համարում են ոչ օբյեկտիվ։ Այդ զեկույցում նույնիսկ ահաբեկչության, սահմանադրական կարգի բռնի փոփոխման և շարիաթի պետությունը կառուցելու փորձի մեջ մեղադրվող իսլամիստները դասակարգվել են որպես քաղբանտարկյալներ:

Ադրբեջանի իշխանությունները, ընդհանուր առմամբ, գտնում են, որ երկրում չկան քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներ, այլ ձերբակալված լրագրողներ, ընդդիմադիրներ, ակտիվիստներ և հավատացյալներ, որոնք մեղադրվում են հատուկ քրեական հանցագործությունների մեջ: Ավելին, Բաքվին նյարդայնացնում է այն փաստը, որ ԵԽԽՎ-ն նման դեպքերը չի նկատում Եվրոպայի խորհրդի այլ երկրներում, մասնավորապես հարևան Հայաստանում, որտեղ նույնիսկ նախկին նախագահը և նախորդ կառավարության այլ հայտնի ներկայացուցիչներ են բանտարկվել:

ԵԽԽՎ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ Ադրբեջանը հասկացրել է, որ չի հետևելու քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևով ներկայացված առաջարկություններին:

«Ադրբեջանի հետ կապված ընդունված բանաձևը մեզ համար իրենից ոչինչ չի ներկայացնում, մեզ համար այն մի կտոր թղթից ավելի մեծ արժեք չի ներկայացնում։ Մենք չենք ընդունում դրանում հորինված մեղադրանքներից ոչ մեկը և չենք իրականացնելու այդ «պահանջներից» և ոչ մեկը», - կտրուկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այնուամենայնիվ, դժվար թե Ադրբեջանի ղեկավարության կոշտ հռետորաբանությունը նշանակում է կամ կանխատեսում է հրաժարում երկրի ներքին քաղաքականությունում 180 աստիճան փոփոխություն և համաշխարհային և տարածաշրջանային կենտրոնների ուժերի միջև բալանսի պահպանման սովորույթից։

Ադրբեջանն՝ այնուամենայնիվ, ունի Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ գործընկերության կարիքը, որը համարվում է երկրի էներգետիկ ռեսուրսների սպառման գլխավոր շուկան։ Երկրի արտահանման 60 տոկոսը ընկնում է եվրոպական երկրներին։ Եվ վերջապես Եվրոպան մնում է բարձր տեխնոլոգիաների մատակարարը։

Քննադատելով եվրոպական առանձին ինստիտուտները՝ Բաքվում համարում են, որ դա ԵՄ-ի հետ իրական խնդիրների չի հանգեցնի: Ի վերջո, Եվրոպային նույնպես պետք է Ադրբեջանը: Սա պատուհան է դեպի Կենտրոնական Ասիա, կարևոր երկիր, որը գտնվում է Ռուսաստանի և Իրանի միջև: Բացի այդ, Ադրբեջանը Եվրոպայում էներգետիկ ռեսուրսների այլընտրանքային աղբյուր է՝ նույնիսկ համեստ քանակությամբ:

Բացի այդ ամենը, Ադրբեջանը վճարունակ երկիր է և սպառման շուկա եվրոպական խոշոր արտադրողների արտադրանքի համար:
Բաքուն քաջ գիտակցում է, որ ԵՄ իրական քաղաքականությունը որոշում է ոչ թե Բրյուսելի բյուրոկրատիան, այլ ԵՄ այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Եվ Բաքուն նրանց հետ շատ պրագմատիկ հարաբերություններ ունի: Բեռլինի և Փարիզի բարձրաստիճան պաշտոնյաները երբեք չեն օգտագործում մենթորի երանգը երկխոսության մեջ Բաքվի հետ, և եթե նրանք բարձրաձայնում են մարդու իրավունքների առանձին
​​հարցեր, ապա դա արվում է շատ մեղմ, նկատողության տոնով և նույնիսկ ինչ-որ տեղ խնդրանքի ձևով: Իտալիան, լինելով առաջատար ադրբեջանական նավթի գնորդների շարքում, երբեք չի շոշափում Բաքվի համար տհաճ ​​թեմաները: Հետևաբար, եվրոպացի չինովնիկները հաճախ ստիպված են պարզապես «կուլ տալ» Բաքվի՝ դիվանագիտական ​​վարվելակերպի գրված և չգրված կանոների սահմաններից անգամ դուրս համարվող գործողությունները: Դրա օրինակներից մեկը՝ անցած տարվա աշնանը լրատվամիջոցներում տեղ գտած ձայնագրությունները, որոնցում Բաքվում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Դենիս Դանիիլիդիսը Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից մեկի ՝ Գյուլթեկին Հաջիբեյլիի հետ քննարկում էին ներքաղաքական իրավիճակը: ԵՄ-ն լռեց հասարակական մակարդակում ՝ կապված այս սկանդալի հետ: Այո, Եվրախորհուրդը՝ նույնպես, որն ավելի ամորֆ կառույց է, և հազիվ թե ընդունակ է ինչ-որ կերպ լրջորեն ազդել Բաքվի վրա և շոշափելի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ երկրին զրկելով ձայնի իրավունքից: Նմանատիպ մեթոդներ օգտագործվել են Ռուսաստանի դեմ, բայց վերածվել են ամոթանքի և հանգեցրել են ճգնաժամի հենց կազմակերպության մեջ:

Ստրասբուրգը հասկանում է, որ Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող է ստիպել Ադրբեջանին լքել այդ կազմակերպությունը՝ երկրի համար առանց որևէ լուրջ հետևանքների: Չէ որ, Բելառուսը չի ընդունվում ԵԽ-ում, բայց միևնույն է, ԵՄ երկրները նրա հետ պահպանում և զարգացնում են տնտեսական հարաբերությունները: Ադրբեջանի պարագայում էներգետիկ գործոնը նույնպես կարևոր դեր է խաղում:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, ամրապնդելով հակաեվրոպական հռետորաբանությունը, հասկացնում է, որ Բաքուն պատրաստ է համագործակցության, այնքանով, որքանով դա ձեռնտու է իրեն: Ադրբեջանը մտադիր չէ խորացնել գործընկերային հարաբերություններ, որոնք թույլ կտան եվրոպացիներին միջամտել երկրի ներքին քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ, Բաքուն ուղերձներ է ուղարկում իր տարածաշրջանային հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, որ նրանք կարող են չանհանգստանալ, - Ադրբեջանը շատ հեռու չի գնա իրենց մրցակցի հետ հարաբերություններում, և ինչ-որ տեղ մրցակից և նույնիսկ թշնամի:

ԵՄ-ի հետ ինտեգրացիայից խուսափելը համարվում է նաև խոնարհում հատկապես Ռուսաստանի նկատմամբ, որը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից բացահայտ հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը» հորինված է եղել հետխորհրդային հանրապետությունները Ռուսաստանից օտարելու համար:

Վերջապես, Ադրբեջանի կողմից կտրուկ, ինչ-որ տեղ հեգնական, խայտառակ քննադատությունը եվրոպական ինստիտուտների հասցեին ազդանշան է տեղական բյուրոկրատիայի համար, որ նրանք չպետք է անհանգստանան և պետք է պահպանեն հավատարմությունը, քանի որ իշխանությունների հայտարարած բարեփոխումները չեն ազդի ռեժիմի հիմքերի, դրա կայունության և ամրության վրա, այլ հետապնդում են երկրի տնտեսական և տեխնոլոգիական արդիականացում»: