Հայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։

WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում լույս փետրվարի 25-ի գիշերը անցկացված մենամարտում հաղթել է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձել գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Բռնցքամարտիկը շատ բարձ մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլոր երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Նշենք, որ մարզիկը 30 տարեկան է, երկար տարիներ է ապրում է Ուկրաինայում՝ Դնեպր քաղաքում