Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում
Մարտի 3-ին Ամստերդամում ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունն էր: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը:
Առաջին հանդիպումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հետ և կկայանա սեպտեմբերի 5-ին՝ 17:00-ին:
Դրան հաջորդող խաղերը կկայանան հետևյալ ժամանակացույցով.
Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8՝ ժ. 20:00,
Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8՝ ժ. 20:00,
Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11՝ ժ. 20:00,
Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13՝ ժ. 21:00,
Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16՝ ժ. 21:00:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում