Այսօր հայ նշանավոր շարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 142-րդ տարեդարձն է։

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ-ին Եկատերինբուրգում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թ-ին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904թ-ին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917թ-ին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։

1919թ-ին տեղափոխվել է Երևան, 1921թ-ին՝ Իրան։ 1923թ-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923թ-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924թ-ից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

Թամանյանը աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների` հիվադանոցների, գրադարանների, ինստիտուտների, թատրոնների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա։

Թամանյանի անունով անվանակոչվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը։