Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում կոչ է արել այդ երկրում բնակվող այլ ազգերին, այդ թվում՝ հայերին «չքվել Թուրքիայից», փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը։

«Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա, նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ այս երկրից։ Դուք կարող եք ասել՝ «ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ»․․․ կարող եք ասել։

Եթե այդպես է` դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», - եթերից հայտարարել է հաղորդավարը։ Նա դրանով փորձել է արդարացնել Իդլիբում Թուրքիայի ռազմական գործողությունները։