Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019թ-ին իրականացրել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք: Զեկուցել է ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկման ժամանակը։

Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են՝ ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020թ-ի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները: