ՀՀ և Վրաստանի քաղաքացիները երկկողմ ուղղություններով կարող են ազատ ելումուտ անել ID քարտով․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են փոխայցեր կատարել ID քարտերով, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր, որը ենթադրում է, որ երկու երկրի քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելումուտ անել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում