վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է․

«ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումների մասին հայտնի կդառնա մարտի 19-ին։ Որոշում ունեմ, մարտի 19-ին կհրապարակվի», - գրում է Aysor.am-ը։

Փաշինյանը հավելել է, որ իրավապահ համակարգում խնդիրներ կան։

«Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարների վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», - ասել է նա։

Վարչապետն ասել է, որ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։

«Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - ասել է Փաշինյանը։