ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ:

Oրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։

Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը և ապրանքներն առգրավվել են։