«Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն ահազանգում են նրա և ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների մասին։

Ոստիկաններն առանց թույլտվության մտել են քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող` Արցախի 17 հասցեում գտնվող տները։

Ըստ փաստաբանի` դեպքը եղել է մարտի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:40-ի սահմաններում: Նրա խոսքով՝ Վարդանյանին և հարազատներին պատկանող տներ են մտել «հարյուրավոր ոստիկաններ, կատարել հափշտակություններ»:

Վարդանյանի փաստաբանը տեղեկացրել է նաև, որ դեպքի հետ կապված՝ նույն հասցեում մամուլի ասուլիս է կայանալու: