ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստին հայտարարել է․

«Ամենօրյա կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ: Այս պահին, ըստ էության, հատուկ ցուցումներ չունենք՝ դասերը չվերսկսելու համար: Եթե առաջիկա օրերին ևս ցուցում չունենանք, երկուշաբթիից դասերը կվերսկսենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը ներկայացրել էր կորոնավիրուսի շուրջ իրավիճակը: