Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Լոնդոնի գրքի տոնովաճառը:

Կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ու ողջ աշխարհում նոր վարակի ազդեցությունը զգացվում է կյանքի բոլոր բնագավառներում:

Տոնավաճառի չեղարկման որոշումը, կազմակերպիչների պարզաբանմամբ, պայմանավորված է կառավարության կարգադրություններով, բժշկական և այլ կազմակերպությունների խորհուրդներով: Կազմակերպիչները վստահեցրել են, որ Լոնդոնի գրքի տոնավաճառը կկայանա 2021 թ. մարտի 9-11-ը: Այս մասին գրում է Kulturonabia.ru-ն։

Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էր նաև փարիզյան Livre Paris-ը և Լայպցիգի գրքի տոնավաճառը, տեղափոխվել է նաև Բոլոնիայի գրքի ցուցահանդեսը: