«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը թափառող շների խնդրի հետ կապված դիմել էր Առողջապահության նախարարին՝ պարզելու, թե վերջին 4 տարիների ընթացքում թափառող կենդանիների կծվածության ի՞նչ դինամիկա է գրանցվել մարզերում և Երևանում:

«Նախարարի պատասխանից պարզվում է, որ թափառող կենդանիների կծվածության դեպքերը դինամիկ աճ են գրանցել, և 2016-2019թ-ի ավարտը կծվածության դեպքերը աճել են մոտ 63%-ով, ինչը վկայում է, որ թափառող կենդանիների խնդրի կարգավորմանն ուղղված այսօրվա միջոցները և մեթոդները անարդյունավետ են և պետք է անհապաղ վերանայվեն:

Գտնում եմ, որ պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ոլորտին տրամադրվող պետական միջոցները այս տարիների ընթացքում ինչպե՞ս են օգտագործվել, և թե ի՞նչ վերլուծություններ ու բացատրություններ կան այս բացասական դինամիկայի հետ կապված», - գրել էր նա ու հրապարակել նախարարից ստացած պատասխանը։

Հիշեցնենք, որ պատգամավորն ավելի վաղ ահազանգել էր՝ Վանաձորում շները հարձակվել էին իր զարմիկի վրա։