Նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, Արցախում պատրաստվում են մեծ քանակով կիվիի այգիներ տնկել: Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին 1000 հա համար տնկիներն արդեն պատվիրվել են:

«Բերդաշենի ենթաշրջանը համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող է հա հաշվով տրամադրվող 200,000 (դրամ,- խմբ.) պետաջակցությունը դարձնել 500,000, ավանդական մշակության նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի»,- հայտարարել է Հարությունյանը: