«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը, ով կկատարի «Քամի» երգը:

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի ժամանակ իրենց հանդես եկան տասը մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 ﬕավոր) և Ամալյա Մարգարյանը (15 միավոր):