Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բենզալցակայանների 60%-ում խախտումներ է հայտնաբերել՝ դրանք արձանագրվել են ստուգված 29 բենզալցակայանից 16-ի դեպքում: Այդ մասին Կառավարության նիստում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Արձագանքելով այդ փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասել է, որ երբ մարդն ուզում է 5 լ բենզին գնել, պետությունը պետք է երաշխավորի, որ բենզալցակայանում նրան հենց այդքան բենզին կտան, ոչ թե, օրինակ, 4.9 լիտր:

«Այդ նպատակով են շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրվել հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել այնպիսի իրավիճակ, երբ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու է տուգանվելը, քան օրինական աշխատելը: