Չինաստանի իշխանությունները կստանան ավելի հեշտ հասանելիություն օգտատերերի նամակագրությանն ու այլ անձնական տվյալներին այն բանից հետո, երբ Apple-ը կտեղափոխի iCloud չինական աքաունտները ՉԺՀ-ի տվյալների կենտրոն:

Տվյալների տեղափոխությունը ենթադրում է չինական նոր օրենսդրություն: Վերոնշյալ թույլտվությունները ստանալու համար ցանկացած երկրի կառավարությունից պահանջվել է ամերիկյան դատարանի թույլտվությունը: Այն պահից սկսած, երբ չինացի օգտատերերի աքաունտները կտեղափոխեն Չինաստան, երկրի իշխանություններին պետք չի լինի դիմել ԱՄՆ դատարան օգտատերերի տեղեկատվության հասանելիությունը ստանալու համար:

Apple-ը՝ չինական Guizhou-Cloud Big Data Industry պետական ընկերության հետ համատեղ, կառուցել է տվյալների մշակման կենտրոն Գույչժոու գավառում: Ընկերության որոշումը ենթարկվել է ՉԺՀ իշխանությունների պահանջներին, որը և ընդգծում է այդ երկրում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքի բարդ լինելը:

Չինաստանում տվյալների կենտրոն կառուցելու Apple-ի ծրագրերի մասին հայտնի է դարձել 2017թ. կեսերին: Օգտատերերի տվյալներն ընկերությունը տեղափոխելու է մինչև 2018թ. փետրվարի 28-ը: