Պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքի մուտքն ու ելքը փակված են COVID-19 կորոնավիրուսի պատճառով: Հրամանն արտակարգ հանդիպումից հետո տվել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը: Գրում է «Վեստի»-ն։

Ոչ իսրայելացիները, ոչ պաղեստինցիները չեն կարող մտնել կամ լքել քաղաքը: Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 7 ենթադրյալ դեպք: Պաղեստինի տարածքում համաճարակաբանական իրավիճակի պատճառով գործում է արտակարգ ռեժիմ, բոլոր ուսումնական հաստատությունները փակ են:

Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 17 դեպք: Իսրայելի զինված ուժերի և Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության համատեղ զորավարժությունները դադարեցվեցին: