Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով՝ 2019թ-ին ՃՏՊ-ների վիճակագրությանը, գրել,է, որ բալային համակարգն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

Վարչապետը նշել է, որ մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա մարտի 6-ի համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018թ-ի համեմատությամբ՝ 18-ով, չնայած մեքենաների թիվը երկրում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:

Երևանում 2019թ-ի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները պակասել են 38-ով, զոհերը՝ 1-ով, վիրավորները՝ 84-ով: