Իրաքի դատարանը Թուրքիայի 15 քաղաքացուհու մահապատժի է կենթարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններում ընդգրկած լինելու համար: Նրանք կախաղան կբարձրացվեն։

Այդ մասին հայտնել է BBC News-ը: Որոշ աղբյուների տեղեկատվութամբ՝ դատարանը 16 կանանց դատապարտել է ցմահ բանտարկության: Դատապարտյալները խոստովանել են, որ օգնել են ահաբեկիչներին հարձակումներ նախապատրաստելու կամ, որ ամուսնացած են եղել խմբավորման մասնակիցների հետ: Նրանք 20-50 տարեկան են: Բաղդադի դատարանում նրանք հայտնվել են սև զգեստներով, չորս հոգու գրկներին երեխաներ են եղել:

ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով Իրաքում ձերբակալվել են առնվազն 560 կին և 600 երեխա: Նրանցից մոտ 500 հոգի դատարանի աջառ է կանգնելու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: