Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Վերիջն օրերին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակելն ունի հատուկ նպատակ Ադրբեջանի կողմից:

Բնականաբար, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի, և կպատասխանի ըստ արժանվույն: Հենց սա նկատի ունենալով, նրանք անցել են ավելի խոշոր տրամաչափի, որպեսզի մեր պատասխանն էլ նմանատիպ լինի: Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա տարածած հայտարարությունը նաև փաստում է իմ համոզմունքը, որ Ադրբեջանը որոշակի ներքին քաղաքական և որոշակի բանակցային գործընթացների հարցեր լուծելու համար է սա անում: Ադրբեջանի ԱԳՆ-ն սահմանին տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում է հայակական կողմի վրա, ավելին, մեղադրում է Հայաստանին, խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը փոշիացնելու մեջ: Այս անգամ ավելի հասցեական է մեղադրանքը, այն ուղղված է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Կարծում եմ, որ Ադրբեջանը չի հասնի իր նպատակին, քանի որ ակնհայտ է սադրանքը հենց Ադրբեջանի կողմից: Այդ սադրանքի մասին են խոսում անգամ սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերը՝ մեղավորության սլաքն ուղղելով հենց Ադրբեջանի ղեկավարության կողմը»: