Սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիություն ունեցող և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով: Ազգային ժողովը 100 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրելյանի և Լիլիթ Մակունցի հեղինակած օրինագիծը:

Ըստ Գաբրիելյանի՝ եկամտահարկի վերադարձը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով: Պատգամավորը նշել է, որ եկամտահարկի վերադարձը կհաշվարկվի սեպտեմբերի 1-ից:

«Եթե անգամ Կառավարությունն այս երկու ամսվա ընթացքում հաստատի մասնագիտությունների ցանկը, այդ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները նույնպես կկարողանան օգտվել այդ արտոնությունից»,- ասել է Գաբրիելյանը: