Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանն ասել է այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին:

Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշ ֆինանսական միջոցներ է տրամադրել լրացուցիչ բուժպարագաներ ձեռք բերելու համար:

Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և ՀՀ-ում, բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ հիվանդներ չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն: