Սևանա լճի ափամերձ տարածքի մաքրման համար 570 մլն դրամ է հատկացվել
փոխվարչապետ Տիգրան Ավինանը հայտնել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում․
«Սևանա լիճը մեր ազգային հպարտությունն ու հարստությունն է: Եվ Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը մեր հիմնական խնդիրներից է»,- գրել է նա:
Աշխատանքներն իրականացվում են Սևանա լճի մակարդակի բարձրացման համար, նպատակը ջրի որակը, մաքրությունն ապահովելն է: Ափամերձ հատվածները նախապատրաստվում են, որ լիճն առանց խոչընդոտների կարողանա բարձրանալ մինչև մոտ 1901 մետր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում