Մեկնարկել է ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը
Երևանում մեկնարկում է ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը։ Հավակնել կարող են ինչպես ՀՀ, այնպես էլ հայաստանաբնակ ՌԴ քաղաքացիներ։
Ցանկացողները պետք է մինչև մարտի 20-ը հայտ գրանցեն Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքում, իսկ հետո անձամբ ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Արդեն մարտի 23-ին կմեկնարկեն ստուգումները, տեղեկացնում է «Միր 24»-ը։
Այն ուսանողները, որոնք կընտրվեն, կմեկնեն ՌԴ սովորելու` դաշնային բյուջեի հաշվին։
«Արդեն գրանցվել է 500 դիմորդ։ Կարծում եմ` դա դեռ վերջը չէ, էլի գրանցվողներ կլինեն։ Առաջին տեղերում են բժշկությունը, մենեջմենթը, իրավագիտությունը, մաթեմատիկան»,- ասել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում