Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին ասել է նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։

ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը, մինչդեռ փաստաբանն ասել է, որ նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ՝ Վերմիշյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։