Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմացա՝ վարչապետը մարդու ինքնասպանության փորձ է կանխել։ Ակամա մոտս հարց է առաջանում, բուկլետ բաժանել, դեռատի աղջնակին ժողովրդավարություն բացատրել՝ որպես պատասխան ստանալ երեսին շպրտված բուկլետի կտորները, փրկարար լինել, համատեղության կարգով էլ վարչապետ, որ երկիրը ուզում է փոսից հանել՝ շուրջբոլորը էլ մարդ չկա՞, որ գործ անի։ Թե՞ մնացածը հռետորներ են, պարգևավճարված։ Մի կողմից լավ է, որ ունենք իրեն հազար կտոր անող երկրի ցավով իրական մտահոգ ղեկավար։ Մյուս կողմից վատ, որ կադրերի սակավությունը կբերի անձի պաշտամունքի։ Ուզում եմ այլ խոհեմ, մտահոգ (ոչ օբիժնիկ), ոչաթոռապաշտ, ուսյալ շատ դեմքեր տեսնել վարչապետի կողքին, թեկուզ հակակարծիք, բայց համոզիչ փաստարկներով, ի շահ մեր Հայրենիքի»։