Յուրաքանչյուր տարի մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր:

Կանանց միջազգային օրը սկզբնապես կոչվել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ 1909թ-ի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910թ-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը: Այն սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967թ-ին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։

1975թ-ին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։ Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է:

Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001թ-ին: Հայաստանում մարտի 8-ն անվանվում է «Կանանց տոն» ։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908թ-ի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։ 1909թ-ի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցությունը, ակտիվիստ Թերեզա Մալքիլի առաջարկով, կազմակերպեց աշխատավոր Կանանց միջազգային օրը, որը մինչև 1913թ-ը նշվել է փետրվարի վերջին կիրակի օրը։ Չնայած շատերը պնդել են, թե որ այս օրը նպատակ ունի հիշատակել 1857թ-ի մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած դերձակ կանանց բողոքի ցույցերը, հետազոտողները այս համընկնումը համարում են պատահական, իսկ պատմությունը՝ հորինված։

1910թ-ի օգոստոսին կազմակերպվեց Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսը։ Ոգեշնչվելով ամերիկացի սոցիալիստներից՝ գերմանացի սոցիալիստ Լուիզե Ցիթցը առաջարկեց ամեն տարի նշել կանանց օրը։ Այս առաջարկը հետագայում երկրորդեց Ցիթցի գործընկեր և հետագայում կոմունիստական առաջնորդ Կլարա Ցետկինը։ Կոնֆերանսին, սակայն որևէ կոնկրետ օր չորոշվեց։ 17 պետություններից ժամանած 100 պատվիրակները համաձայնեցին այս գաղափարի հետ՝ որպես կանաց հավասար իրավունքների և ընտրական իրավունքի համար պայքարի ռազմավարության մի մաս։

Շինարար աշխատավորների ֆեդերացիայի ավստրալացի կին անդամների երթը 1975թ-ի մարտի 8-ին՝ Սիդնեյում։ Հաջորդ տարի՝ 1911թ-ի մարտի 19-ին, Կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից։ Միայն Ավստրո-Հունգարական կայսրությունում տեղի ունեցան շուրջ 300 բողոքի ցույցեր։ Կանայք պահանջում էին ունենալ ընտրելու իրավունք, վերացնել աշխատանքային սեռական խտրականությունը։ 1912թ-ին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։

1913թ-ին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914թ-ին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։ Ամերիկայում Կանանց միջազգային օրը շարունակում էին նշել փետրվարի վերջին կիրակի օրը: 1913թ-ին Ռուսաստանի կանայք առաջին անգամ նշեցին փետրվարի վերջին շաբաթ օրը՝ ըստ Հուլյան օրացույցի։

1914թ-ի մարտի 8-ին Կանանց միջազգային օրը նշվեց Գերմանիայում, որից հետո բոլոր երկրներում այն շարունակվեց նշվել մարտի 8-ին։ 1914թ-ի միջոցառումը նվիրված էր կանանց ընտրության իրավունքին, որին հնարավոր եղավ հասնել միայն 1918թ-ին։ 1914թ-ի մարտի 8-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում նույնպես տեղի ունեցավ երթ՝ նվիրված կանանց ընտրական իրավունքին։ Ակտիվիստ Սիլվիա Փանքհարսթը, ով ելույթ էր ունենալու այդ օրը, ձերբակալվեց Չարինգ Քրոս կայարանի դիմաց՝ Թրաֆալգարյան հրապարակի ճանապարհին։

1917թ-ի մարտի 8-ին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեքստիլ արտադրության կին աշխատավորները սկսեցին բողոքի ցույցեր իրականացնել, որը ընդգրկեց ամբողջ քաղաքը։ Սա սկիզբ դրեց Փետրվարյան հեղափոխությանը, որը Հոկտեմբերյան հեղափոխության հետ կազմում է Ռուսական հեղափոխությունը։ Սանկտ Պետերբուրգի կանայք այդ օրը գործադուլ սկսեցին պահանջելով «Հաց և խաղաղություն»՝ վերջ դնել Առաջին համաշխարհային պատերազմին և ցարիզմին։ Յոթ օր անց Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից և Ռուսաստանի ժամանակով կառավարությունը կանանց շնորհեց ընտրության իրավունք։ ՄԱԿ-ը մարտի 8-ը սկսեց նշել 1975թ-ին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում։

1977թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության oր: 2007թ-ի մարտի 4-ին Թեհրանում ոստիկանությունը ծեծեց հարյուրավոր տղամարդկանց և կանանց, որոնք մարտի 8-ի առիթով պատրաստվում էին երթի։ Ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ կանանց, որոնք միայն ազատ արձակվեցին օրեր անց՝ կալանքից և հարցաքննություններից հետո: Շադի Սադրը, Մահբուբեհ Աբասղոլիզադեհը և այլ ակտիվիստներ ազատ արձակվեցին մարտի 19-ին՝ 15 օր տևած հացադուլից հետո։

21-րդ դարում Արևմուտքում մարտի 8-ը հովանավորվում է մեծ ընկերությունների կողմից և սովորաբար օրվա ընթացքում արտահայտվում են բարեկեցության, այլ ոչ սոցիալական արմատական բարեփոխումների ուղերձեներ։ Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը՝ որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001թ-ին և նշվում է արդեն իբրև «Կանանց տոն»։ Այսօր էլ համայն աշխարհում կան մի շարք կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս կանանց պաշտպանության թեմաների զեկույցներով, կազմակերպում են ցուցահանդեսներ, երթեր։

Այսպիսով՝ Երևանում մարտի 8-ին տեղի ունեցավ ցուցահանդես-ֆլեշ մոբ՝ Հյուսիսային պողոտայում: Այն կրում էր 20-րդ դարի ականավոր հայ կանայք ճանաչիր քո պատմությունը ցուցահանդես խորագիրը: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Այն իրականացվեց «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Այն նախաձեռնել