Էրդողանը սպառնում է միակողմանի գործողություններ սկսել Իդլիբում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում միակողմանի կարգով գործողություններ իրականացնել Սիրիայում՝ սեփական նպատակներին հասնելու համար, եթե Մոսկվան չկատարի իր պարտավորությունները: Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեջբերում է Anadolu-ն:
«Մենք Ռուսաստանի հետ կնքեցինք համաձայնագիր՝ լուծելու Իդլիբում ճգնաժամը առանց հետագա արյունահեղության: Հակառակ դեպքում մենք կշարունակենք հետևել այն ճանապարհին, որը մենք նշել ենք»,- ասել է Էրդողանը, հայտնում է NTV-ն:
Նա նշել է, որ նախորդ ամսվա ընթացքում Սիրիայում սպանվել է 59 թուրք զինծառայող, Անկարան նաև «չեզոքացրել է» սիրիական բանակի 3,4 հազար անդամների:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում