«Արմենիան Հելիքոփթերսը», որը քաղաքացիական ուղղաթիռներ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, համալրել է իր ավիապարկը՝ գրանցելով չորրորդ ուղղաթիռը մեր երկրում: Այս մասին գրում է Հետք-ը։

Հիշեցնենք, որ 2018թ-ին ստեղծված ավիաօպերատորն իրականացնում է ոչ կանոնավոր փոխադրումներ Հայաստանի տարածքում և դեպի Վրաստան, Ռուսաստան ու Թուրքիա: Օդանավ շահագործողի վկայական ընկերությունը ստացել է 2018թ-ի հունիսին: Նույն ամսում գրանցել է առաջին բորտը՝ ամերիկյան «Robinson R66» ուղղաթիռը (EK-H001, 1 օդաչու + 4 ուղևոր), որն արտադրվել է 2014 թ. և մինչև ՀՀ բերվելը շահագործվել էր Ռուսաստանում: