Աժ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը որպես վկա հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության։

Ծանուցումը նա լուսանկարել է ու հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ տեղյակ չէ, թե գործն ինչի մասին է։

«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»,- նշել է նախկին պատգամավոր, այժմ Քառյակ մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանը։