Լուվրի թանգարանը կսահմանափակի այցելությունները
Աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, որոշել է սահմանափակել այցելուների քանակը տարածված կրոնավիրուսի պատճառով:
«Որպեսզի դանդաղեցնենք COVID-19-ի տարածումը, Լուվրը ձգտում է սահմանափակել այցելուների քանակը: Միայն այցելուները, որոնք ունեն էլեկտրոնային տոմսեր, և այն մարդիկ, որոնք անվճար մուտքի թույլտվություն ունեն, կարող են այցելել թանգարան: Շնորհակալության հասկանալու համար», - Ռիա Նովոստիի հաղորեդմամբ՝ նշված է Լուվրի թվիթերյան էջոմ:
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում 1126 մարդ վարակված է կորոնավիրուսով, 19 մարդ մահացել է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում