Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել են ՀՔԾ-ից, գրում է ՊանԱրմենիան-ը։

Մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրա հանդեպ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու: