Nokia բրենդի սարքեր արտադրող HMD Global ընկերությունը Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Nokia 8110 հեռախոսների վաճառքը վերսկսելու մասին։ Փոխանցում է Quartz-ը:

Կոր կորպուսով և պաշտպանիչ կափարիչով հեռախոսը թողարկվել է 1996թ․-ին: Սարքը ստացել է «բանան» անունը՝ իր տեսքի համար: Այն ճանաչում է ձեռք բերել հանրահայտ «Մատրիցա» ֆիլմում «նկարահանվելուց» հետո:

Թարմացված մոդելը կներկայացվի երկու գույնով՝ սև և դեղին: Հեռախոսը կունենա 4G ցանցին և Wi-Fi-ին միանալու հնարավորություն, հասանելի կլինեն միայն ամենատարածված հավելվածները: Նոր Nokia 8110-ն կարժենա 79 եվրո: