Փաստաբան Սուսաննա Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է․

«Ապօրինի որդեգրված երեխաների վերաբերյալ քրեական գործերով որոշակի տեղաշարժ կա: Ծնողներից մեկի՝ Նաիրա Այվազյանի գործով արդեն կատարվել է արտաշիրիմում, փորձանմուշները վերցվել են, սպասում ենք գենետիկ հետազոտության արդյունքներին։

Իմ վարույթում եղած դրվագներով արդեն 4 քրեական գործ է հարուցված, դեռ որ ոչ տուժող չի ճանաչվել, կճանաչվեն այն ժամանակ, երբ փորձաքննությունների արդյունքները կստացվեն, գնահատակններ կտրվեն»,- նշել է փաստաբանը: