Քրդագետ և թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բռնության մասին...

Բռնություն չէ միայն այն, երբ մարդուն ֆիզիկական ցավ են պատճառում, այլ այն է, երբ երեխան տան մեջ կծկվում, աչքերը լայն բացում ու կլորացնում է, երբ սկսվում է հերթական կրակահերթը գյուղի վրա...

Բռնություն է , երբ ազգասեր մարդուն սոցցանցերով պիտակավորում, կպցնում են մոլ բառն ու դարձնում բերանի ծամոն, սկսում ձեռ առնել, նկարները տարածել վիրավորական մեկնաբանություններով:

Բռնություն է, երբ աչքդ են խոթում այն, ինչը դուրդ չի գալիս, ինչը չես ուզում մտնի ընտանիքդ, ինչը հարիր չէ քո մենթալիտետին, իսկ մենթալիտետդ դարձնում են ծաղրի առարկա...

Բռնություն է, նաև երբ հարսը սպանում է սկեսուրին, բայց դրա մասին լռում են, քանի որ արանքում չկա տղամարդ...

Բռնություն է, երբ մայրը դստերն է ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ, հետը տանում է Թուրքիա ու Դուբայ, որտեղ ընտելացնում է մարմինը վաճառելուն, բայց դա չի հանրայնացվում, քանի որ արանքում տղամարդ չկա...

Վերջապես, բռնություն է, երբ մեկ բռնության մասին բարձրաձայնվում է, իսկ մնացածի մասով քար լռություն...

Հ.Գ. Դեմ եմ ամեն տեսակ բռնությանը, ոչ մի տեսակի բռնության չպետք է լինի արդարացում, հակառակը` ամենախիստ պատիժը պետք է ունենա...

Հ.Գ.Գ. Մի տարանջատեք բռնության ձևերը...»