Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչները Ազմոլի միկրոշրջանում տեղադրել են Խաչքար:

«Հայ ժողովրդի համար խաչքարը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Հավատացյալները հավաքվում են աղոթելու և պատվելու իրենց նախնիներին: Խաչքար հիմնելու գաղափարը վաղուց գոյություն ուներ», - պատմում է Բերդյանսկի հայերի միության նախագահ Հովհաննես Ավդալյանը:

Գաղափարի իրականացումը հնարավոր է դարձել ՝ ողջ հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ:

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանի խոսքով՝ սա չորրորդ տեղադրված խաչքար է Զապորոժի շրջանում, երկու խաչքարեր կանգնած են Զապորոժի հայկական եկեղեցու մոտ, մեկը՝ Մելիտոպոլում, իսկ չորրորդը տեղադրվել է նախօրեին Բերդյանսկում:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հուշարձանի հարևանությամբ նախատեսվում է բարեկարգել տարածքը և վերազինել հրապարակը: