Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է սահմանվել: Այդ երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կարգադրել է ընդլյանել կարանտինային միջոցառումները՝ ներառյալ հանրային ժողովներն ու մարզական միջոցառումները: Փակ են նաև երկրի բոլոր ուս.հաստատությունները։ Այս մասին գրում է BBC-ն։

Իտալիայում 9172 մարդ է վարակված, իսկ մահացու դեպքերը հասել են 463-ի: Վարակվածների թվով այդ երկիրն առաջ է անցել Հարավային Կորեայից, որտեղ հիվանդների ընդհանուր քանակը 7478 է:

Իսրայելը, իր հերթին, պարտադիր 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանողների համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Պահանջը տարածվում է նաև Իսրայելի քաղաքացիների վրա, որոնք արտերկրում են բնակվում՝ նրանք մոտ 268,000-ն են: