ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնայի հատվածում
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 11-ին հրադադարի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից հարավ-արևելք ընկած հատվածում։
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում