Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է այսօրվա նիստը, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակա էր։

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։

Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։

Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։