Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծապատիվ պարոն Տիգրան Հարությունյան, ուրբաթ օրն «Արմենիա ինշուրանս»-ի անունից Դուք ինձ գրեցիք, որ «վաղը», այսինքն` շաբաթ օրը Դուք ինձ կգրեք իմ էլեկտրոնային հասցեին և կբացատրեք «Արմենիա ինշուրանս»-ի՝ իմ գործի հետ կապված թյուրիմացությունները:

Ես առիթն օգտագործեցի՝ Ձեզ խնդրելով ուղարկել նաև վթարի ենթարկված իմ մեքենայի առաջին փորձաքննության արդյունքը, որը, հավանաբար, նույնպես «թյուրիմացաբար», ինձ այդպես էլ չէր հասել և շարունակում է անհասանելի մնալ: Սա տարօրինակ էր, իհարկե, մանավանդ` ես շատ վաղուց էի զանգել «Արմենիա ինշուրանս»-ի գրասենյակ և ասել, որ տեսած չլինելով առաջինը՝ բողոքարկելու եմ երկրորդ փորձաքննության վճիռը: Բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, Ձեր գրասենյակի «վաղն» օրինաչափորեն դառնում է անհայտ թվով օրերի շարք, մինչև ես կրկին տևական անիմաստ սպասելուց հետո կզանգեմ:

Հիմա ցավոք սրտի չունեմ Ձեր էլեկտրոնային հասցեն, և ստիպված եմ բաց հարթակով հիշեցնել՝ ո՞ւր մնացիք, մեծապատիվ պարոն Հարությունյան, Ձեր բացատրությունը և իմ մեքենայի վթարի հետևանքների մասին բազմաչարչար առաջին փորձաքննությունը, վերջիվերջո եղած չեղածը թղթի մի կտոր է, որին կարող էիք մի քանի տողով կցել «թյուրիմացության» նկարագիրը: Բայց շաբաթն էլ անցավ, կիրակին էլ, երկուշաթին էլ վրադիր, երեքշաբիի՞ն մնաց: Հուսամ` պրոբլեմներ չկան: Եթե կարող եմ օգնել, սիրով: Ես դեռ սպասում եմ: Ընդունեք հարգանացս հավաստիքը»: