Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված մոտ 20 չվերթ է չեղարկվել և հետաձգվել։

Ստոկհոլմի օդանավակայաններից մեկում՝ «Արլանդա»-ում առատ ձյան տեղումների հետևանքով չեղարկվել է մոտ 20 մեկնում և մոտ այդքան էլ վայրէջք:

«Սովորաբար, ձյան մաքրման հարցում մեր հնարավորությունները լավագույնն են աշխարհում, սակայն այս առավոտ առաջացան որոշակի խնդիրներ», - բացատրել է շվեդական օդանավակայանները սպասարկող Swedavia օպերատոր ընկերության ներկայացուցիչ Դավիդ Կարլսոնը:

Հայտնի է, որ եղանակային պայմանների պատճառով կաթվածահար է եղել նաև երկաթուղային տրանսպորտի աշխատանքը: