Հունաստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, հորդորում է այդ երկրում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում են նաև տեղեկություն տրամադրել իրենց մասին՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր / նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) [email protected] էլ.փոստին:

«Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,- ասվում է հայտարարության մեջ: