Ստամբուլում մոտ օրերս բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես, որին ներկայացվել են նաև հայկական պարբերականներից որոշները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ։

Վերոնշյալ նախագծին աջակցել են Թուրքիայում Շվեդիայի դեսպանատունն ու թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի հիմնած «Անադոլու Քյուլթուր» մշակութային հիմնադրամը։

Ցուցահանդեսին ներկայացվել են 1908թ․-ին հիմնադրված և Ստամբուլում հրատարակվող ամենահին թերթը համարվող հայկական «Ժամանակ» և վերջին տարիներին համշենահայ համայնքի կողմից ստեղծված «Գոռ» պարբերականների մի շարք համարներ: Ներկայացված են նաև քրդական, հունական, չերքեզական ամսագրեր ու թերթեր: