Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։