«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.

«Որ «այո» եք ասում, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց գոնե գիտե՞ք, թե ինչին եք «այո» ասում։ Թե՞ արդեն կարևոր չէ, կարևորը մարդկանց խաբելով, մանիպուլացնելով, հարկադրելով ընտրատեղամաս տանելն ու ցանկալի քանակի «այո» հավաքելն է...

Իսկ եթե հետո պարզվի, որ մեր միամիտ և դյուրահավատ քաղաքացիներին խաբեությամբ ներքաշել եք պետական մասշտաբի հանցագործության մեջ, ո՞վ է պատասխան տալու, նորից ՀՀ քաղաքացի՞ն։

Եթե այդքան համոզված էիք, որ ամեն ինչ օրինական է և դուք ճիշտ եք, ինչո՞ւ այս փոփոխությունը չարեցիք Ազգային ժողովի ձեր խմբակցության միջոցով, ինչո՞ւ նախնական նախագծի տակ դրված չէին ԱԺ «իմ քայլը» խմբակցության արտոնյալ պատգամավորների ստորագրությունները, ինչո՞ւ նախագիծը ետ կանչեցիք և համալրված ստորագրություններով հարցը դրեցիք հանրաքվեի, ինչո՞ւ ԱԺ իրավաբան պատգամավորները հրաժարվեցին նախագիծն ԱԺ-ում ներկայացնել, և այդ «պատիվը» վերապահելու թերուս և կիսագրագետ «մահապարտի»։

Թե՞ հասկացաք, որ հանցագործություն եք անում, իշխանություն եք զավթում, լիազորությունների եք տիրանում, և որոշեցիք այս անօրինականությունն իրագործել ՀՀ ազնիվ և օրինապաշտ քաղաքացիների ձեռքերով, որ հետո նախաքննական մարմնին ասեք, «մենք ոչինչ չենք արել, ժողովուրդն է արել» և ամբողջ պատասխատվությունը բարդեք ձեզ սիրող, վստահող և հավատացող մեր քաղաքացիների վրա։

Ձեր կյանքում գոնե մեկ անգամ ազնիվ եղեք, ճիշտն ասեք...

Հ. Գ. Պետք է հիասթափեցնեմ ձեզ, տղաներ և աղջիկներ, չի ստացվելու։ Իրավական պետությունը չի քանդվելու, իսկ ժողովրդավարությունն այլընտրանք չունի Հայաստանում»։