Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով:

«Առաջին լրատվական»-ի եթերում «Վելես» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Մարինա Պողոսյանն այս առնչությամբ ասել է.

«Նախ, պետք է անդրադառնանք այն հարցին, թե արդյո՞ք որևէ հիվանդանոց տեղափոխելը կապված է Ռ. Քոչարյանի առողջական խնդրի հետ, թե՞ պայմանավորված է արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու մարտավարությամբ: Ռ. Քոչարյանը, եթե քաղաքացիական կամ որևէ այլ հիվանդանոց էլ տեղափոխվեր, նրա կյանքին վտանգ չէր սպառնա: Կարծում եմ՝ նրան հիվանդանոց տեղափոխելը դատական նիստերը հետաձգելու իրենց հերթական ստրատեգիան է: Այս մարդիկ չեն թողնում, որ բուն դատաքննության փուլ մտնեն»:

Անդրադառնալով պաշտպանող կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Պողոսյանն ասել է.

«Մանավանդ վերջին միջնորդությունն ընդամենը անպարկեշտ վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր զոհեր են տվել Մարտի մեկին, ովքեր վիրավորվել են: Սա ձեռք առնել է և իրավունքի չարաշահում: Էս բրազիլա-մեքսիկական սերիալին ի վերջո պետք է վերջ տրվի: Քոչարյանի դատավարությունը չի կարող ամբողջական լինել առանց Մարտի 1-ի շահառուի՝ Սերժ Սարգսյանի: Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, սա 50 տարի տևելու է: Ստիպված կլինենք դուրս գալ փողոց»: