Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայնել է․

«Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն։

Օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին։ Ուղևորները հասցեական քարտեր լրացնելու են՝ անկախ նրանից՝ եկել են կորոնավիրուսի համար ռիսկային համարվող երկրից, թե՝ ոչ:

Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը»,- նշել է փոխվարչապետը:

Նշենք, որ Ավինյանը նաև ներկա է եղել ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին: